Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1․ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը, սույն օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է ստացել և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կատարել է ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ոլորտում Հայաստանի Հանրապետությունում աշխատելու պայմանը:»: