Հոդված 20.1. Պետությունը ճանաչում է խոստովանության գաղտնիությունը: Քննչական և դատական ատյաններում որպես վկա չի կարող հարցաքննվել ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը գործի այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ:
Հոդված 20.1. Պետությունը ճանաչում է խոստովանության գաղտնիությունը: Քննչական և դատական ատյաններում որպես վկա չի կարող հարցաքննվել ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը գործի այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ:
(20.1-ին հոդվածը լրաց. 10.09.97 ՀՕ-138)
ՀՈԴՎԱԾ 21. Պետությունն իր վրա է վերցնում կրոնական նշանակություն ունեցող պատմական հուշարձանների պահպանությունը` անկախ նրանց պատկանելությունից:
ՀՈԴՎԱԾ 22. Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրված անձը ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:
ՀՈԴՎԱԾ 23. Պետության և կրոնական կազմակերպությունների հարաբերությունները կարգավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը, որը`
ա) գրանցում է կրոնական կազմակերպությունների կանոնադրությունները, միջնորդում է դատարանին օրենքը խախտող կրոնական կազմակերպությունները լուծարքի ենթարկելու առաջարկով.
բ) կրոնական կազմակերպությունների խնդրանքով աջակցում է առանձին հարցերի շուրջ պետական մարմինների հետ համաձայնության գալու և անհրաժեշտ օգնություն է ցույց տալիս այդ հարցերի լուծմանը պետական մարմինների կողմից.
գ) պետության անունից որպես միջնորդ մասնակցում է Հայաստանի կրոնական կազմակերպությունների միջև ծագած հարցերի և վեճերի լուծմանը.
դ) իրականացնում է սույն օրենքով նախատեսված լիազորությունները:
Պետության և կրոնական կազմակերպությունների սույն օրենքով չկանոնակարգված հարաբերությունները կարգավորվում են պետության և համապատասխան կրոնական կազմակերպությունների վարչությունների համաձայնությամբ:
(23-րդ հոդվածը խմբ., լրաց. 10.09.97 ՀՕ-138)
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` Լ. Տեր-Պետրոսյան
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար` ա. սահակյան
17 հունիսի 1991 թվականի,
քաղ. Երևան
Հ. Ն-0333-1