Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-03-ից մինչև 2024-10-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ ԵՎ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ

Հոդված 24. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ և ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

գործել է մինչև 2024-10-10Բացել ARLIS-ում

Հոդված 24. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ և ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղումներ կատարվում են`

ա) պատմության, հնագիտության, ճարտարապետության և արվեստի պատմության, ազգագրության և այլ բնագավառներում` գիտության զարգացման նպատակով.

բ) հուշարձանների կամ դրանց պահպանության գոտիների տարածքներում գյուղատնտեսական, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում հուշարձանները ուսումնասիրելու, վավերագրելու, պահպանելու, իսկ բացառիկ դեպքերում` տեղափոխելու նպատակով.

գ) հուշարձանների ամրակայման, վերականգնման և դրանց տարածքի բարեկարգման նախագծեր կազմելու և իրականացնելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։