Հոդված 8. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ իրավասությունները
Հոդված 8. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ իրավասությունները
(վերնագիրը փոփ. 01.03.23 ՀՕ-38-Ն)
Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) ապահովում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.
բ) հաստատում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի հանրապետական և մարզային պետական ծրագրերը.
գ) ապահովում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի ֆինանսավորումը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին.
դ) հաստատում է անշարժ հուշարձանների պետական ցուցակները, դրանց հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման, տեղափոխման, փոփոխման և օգտագործման կարգը.
դ1) (կետն ուժը կորցրել է 05.03.25 ՀՕ-62-Ն)
ե) ստեղծում է պատմամշակութային ու բնապատմական հնավայրեր, հնավայր-թանգարաններ, հնագիտական պարկեր և հաստատում դրանց կանոնադրությունները.
զ) միջազգային նորմերի սահմաններում նպաստում է այլ պետություններում գտնվող հայկական հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, պահպանման, ամրակայման, նորոգման, վերականգնման և քարոզչական միջոցառումների իրականացմանը.
է) թույլտվություն է տալիս հանրապետական նշանակության հուշարձանները տեղափոխելու և փոփոխելու համար.
է1) հաստատում է հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձան ընդգրկելու և պետական ցուցակից հուշարձան հանելու վերաբերյալ չափորոշիչները.
ը) իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.03.23 ՀՕ-38-Ն, լրաց. 10.09.24 ՀՕ-332-Ն, փոփ. 05.03.25 ՀՕ-62-Ն, 03.07.25 ՀՕ-237-Ն)
(01.03.23 ՀՕ-38-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)