Հոդված 15. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ և ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 15. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ և ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ապահովման միջոցառումների համակարգը ներառում է`
ա) հուշարձանների հայտնաբերումը և պետական հաշվառումը.
բ) հուշարձանների պահպանության գոտիների սահմանումը.
գ) պատմամշակութային հնավայրերի ստեղծումը.
դ) պատմական բնակավայրերի, դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծերի կազմումը.
ե) հուշարձանների և դրանց տարածքի պահպանության ապահովումն ու վերահսկումը.
զ) շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների իրականացման ընթացքում հուշարձանների ու դրանց պատմական միջավայրի անվթարության ապահովումը.
է) հուշարձանների պեղումների, ամրակայման, վերականգնման, նորոգման աշխատանքների և օգտագործման կարգերի սահմանումը.
ը) հուշարձանների պահպանության քարոզչությունը:
(15-րդ հոդվածը փոփ. 03.07.25 ՀՕ-237-Ն)