Անցնել բովանդակությանը

Հոդված 186. ․1․ Էլեկտրոնային առևտրի ապրանքները մաքսային սահմանով տեղափոխելու պայմանների և կարգի ընդհանուր դրույթները և էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ իրականացվող մաքսային գործառնությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 186․1․ Էլեկտրոնային առևտրի ապրանքները մաքսային սահմանով տեղափոխելու պայմանների և կարգի ընդհանուր դրույթները և էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ իրականացվող մաքսային գործառնությունները

1. Էլեկտրոնային առևտրի ապրանքները մաքսային սահմանով տեղափոխվում են Միության մաքսային օրենսգրքի 43․1-ին գլխով և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան։

2. Միության մաքսային օրենսգրքի 309․1-ին հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքները բացթողումից հետո առևտրային գործունեության մեջ օգտագործելու դեպքում էլեկտրոնային առևտրի հարթակներից ապրանքների ձեռքբերման գործարքի կողմ հանդիսացող և այդպիսի առևտրային գործունեություն իրականացնող ֆիզիկական անձինք կրում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը։

3. Էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ Միության մաքսային օրենսգրքով նախատեսված՝ հայտարարատուի կողմից իրականացվող մաքսային գործառնություններն իրականացնում են Միության մաքսային օրենսգրքի 309․2-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված անձինք։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։