Հոդված 287. ․1․ Էլեկտրոնային առևտրի օպերատորը
Հոդված 287․1․ Էլեկտրոնային առևտրի օպերատորը
1. Էլեկտրոնային առևտրի օպերատորը Միության մաքսային օրենսգրքի 429․1-ին հոդվածով նախատեսված իրավաբանական անձն է։
2. Միության մաքսային օրենսգրքի 429․1-ին հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Կառավարությունը կարող է սահմանել էլեկտրոնային առևտրի օպերատորի՝ մաքսային գործառնություններ իրականացնող աշխատակիցների մասնագիտական որակավորման պահանջներ, ինչպես նաև այդպիսի պահանջներին համապատասխանության ստուգման կարգը։