Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 2. Օրենսգրքի 385-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենսգրքի 385-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հոդված 385. Որոշման կատարման ապահովումը և հայցի ապահովումը».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.

«1.1. Վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ մինչև բողոքի քննության արդյունքով դատական ակտ կայացնելը վերացնում է հայցի ապահովման միջոցը, եթե այն կիրառվել է հանրության գերակա շահերի հիմքով սեփականության օտարման դիմաց փոխհատուցման չափի վիճարկման կամ օտարման գործընթացի կամ օտարվող կամ օտարված գույքի հետ կապված գործերով, ներառյալ՝ նման գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման կամ վիճարկման հետ կապված գործերով, և եթե բողոքարկվող դատական ակտով հայցը մերժվել է արագացված դատաքննության կիրառմամբ:

1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքերում Վերաքննիչ դատարանն իրավունք ունի մինչև բողոքի քննության արդյունքով դատական ակտ կայացնելը գործին մասնակցող անձի միջնորդությամբ հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինելու մեկ այլ միջոցով, ձևափոխելու այն կամ կիրառելու հակընդդեմ ապահովում՝ պահպանելով սույն օրենսգրքի 13-րդ գլխի կանոնները:».

3) 2-րդ մասի «Որոշման կատարման ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննվում է» բառերը փոխարինել «Որոշման կատարման ապահովման միջոց կիրառելու, ինչպես նաև կիրառված հայցի ապահովման միջոցը սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված հիմքով վերացնելու վերաբերյալ միջնորդությունները քննվում են» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։