ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2026 թվականի N 421-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 985-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԵԼ ՄԵՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «ՄԵԼ ՄԵՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ԱՄԻՕ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին» N 985-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետում «1-ին կետի» բառերը փոխարինել «1-ին և 2-րդ կետերի» բառերով․
2) հավելվածի ցանկի «ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ» աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
« 1. 8462610019 Սառը մշակման համար հիդրավլիկ մամլիչ՝ թվային ծրագրային կառավարմամբ, մետաղները բրիկետավորելու համար, քանդված իր աքսեսուարներով, 25kw Metallics Hydraulic Press, Unassembled with Accessories, 25kw
տարողունակությունը՝ 350 տ, ցիկլի ժամանակը՝ 70 վ կամ պակաս հատ 1 Չինաստան, Հնդկաստան Չինաստան, Հնդկաստան, ԱՄԷ, Իրան 27 000 000 Լիզինգ Պայմանագիր թիվ L25-0013
2. 8462610019 Սառը մշակման համար հիդրավլիկ մամլիչ՝ թվային ծրագրային կառավարմամբ, կապարի (մետաղի) բրիկետավորման համար, քանդված իր
աքսեսուարներով, 22kw E-Lead Hydraulic Press Unassembled with Accessories, 22kw
տարողունակությունը՝ 50 տ, ցիկլի ժամանակը՝ 20 վ կամ պակաս հատ 1 Չինաստան, Հնդկաստան Չինաստան, Հնդկաստան, ԱՄԷ, Իրան 23 000 000 Լիզինգ Պայմանագիր թիվ L25-0013
».
3) հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «129 000 000» թիվը փոխարինել «143 000 000» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
02.04.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ