Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 377-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈԴ

050.0079 Ն. 02.04.2026

2 ապրիլի 2026 թվականի թիվ 79-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 377-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով կազմակերպությունների՝ ըստ չափի դասակարգումը համապատասխանեցնել օրենսդրությամբ առկա դասակարգմանը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի «Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 377-Ն որոշմամբ հաստատված կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կարգի 35-րդ կետի 1-ին ենթակետի «գերփոքր» բառը փոխարինել «միկրոկազմակերպություն» բառով,

2) Կարգի Հավելված 5-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ` Մ. Գալստյան

Երևան

2026-04-02

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2026 թվականի ապրիլի 2-ի

թիվ 79-Ն որոշման

«Հավելված 5

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի դեկտեմբերի 30-ի

թիվ 377-Ն որոշման Հավելվածի

Կազմակերպությունների դասակարգումն՝ ըստ չափի

1. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դասակարգումն ըստ չափի իրականացվում է «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով սահմանված սկզբունքներով՝ հետևյալ խմբերում.

1) Միկրոկազմակերպություն,

2) Փոքր,

3) Միջին,

4) Խոշոր:»։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։