«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 2339-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2200-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում փոփոխվող կամ նոր ընդունվող իրավական ակտերի ցանկը` համաձայն N 3 հավելվածի».
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 3 հավելվածով.
«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ 2006 ԹՎԱԿԱՆԻՆ ՓՈՓՈԽՎՈՂ ԿԱՄ ՆՈՐ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ
NN ը/կ Փոփոխվող կամ նոր
ընդունվող
իրավական ակտերը ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածները, որոնց հիման վրա փոփոխվում կամ ընդունվում է իրավական ակտը Պատասխա-
նատու
կատարողը Կատարման ժամկետը
1 2 3 4 5
1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 6, 81, 83, 86, 87, 88.1 ՀՀ արդարադատության
նախարարություն 2006 թ.
նոյեմբերի
1-ին
տասնօրյակ
2. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 88.1 ՀՀ արդարադատության
նախարարություն 2006 թ. դեկտեմբերի
2-րդ
տասնօրյակ
3. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 88.1 ՀՀ արդարադատության
նախարարություն 2006 թ. սեպտեմբերի
2-րդ
տասնօրյակ
4. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
ՀՀ օրենքի նախագիծ 88.1 ՀՀ արդարադատության
նախարարություն 2006 թ. սեպտեմբերի
3-րդ
տասնօրյակ
5. «Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 13-3 ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարություն 2006 թ.
ապրիլի
2-րդ
տասնօրյակ
6. «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 13 ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարություն 2006 թ.
ապրիլի
2-րդ
տասնօրյակ
7. «Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի մասին» ՀՀ օրենքի նախագիծ 13 ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարություն 2006 թ.
ապրիլի
3-րդ
տասնօրյակ
8. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 15 ՀՀ արդարադատության
նախարարություն 2006 թ.
նոյեմբերի
2-րդ
տասնօրյակ
9. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծ 23 ՀՀ արդարադատության
նախարարություն 2006 թ.
հունիսի
2-րդ
տասնօրյակ
10. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 22
56.1 ՀՀ արդարադատության
նախարարություն 2006 թ. դեկտեմբերի
1-ին
տասնօրյակ
11. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 22 ՀՀ արդարադատության
նախարարություն 2006 թ.
նոյեմբերի
1-ին
տասնօրյակ
12. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 83.1 ՀՀ արդարադատության
նախարարություն 2006 թ.
մարտի
2-րդ
տասնօրյակ
13. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 30.1
43 ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն 2006 թ.
ապրիլի
2-րդ
տասնօրյակ
14. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 31 ՀՀ արդարադատության
նախարարություն 2006 թ.
հուլիսի
3-րդ
տասնօրյակ
15. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 31 ՀՀ արդարադատության
նախարարություն 2006 թ.
հուլիսի
3-րդ
տասնօրյակ
16. «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 32 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարություն 2006 թ.
հունիսի
3-րդ
տասնօրյակ
17. «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի նախագիծ 77
83.4 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարություն 2006 թ.
հունիսի
1-ին
տասնօրյակ
18. «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծ 44
55
81 ՀՀ պաշտպանության նախարարություն 2006 թ.
օգոստոսի
3-րդ
տասնօրյակ
19. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 55
81 ՀՀ պաշտպանության նախարարություն 2006 թ.
օգոստոսի
3-րդ
տասնօրյակ
20. «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծ 81 ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն 2006 թ.
օգոստոսի
3-րդ
տասնօրյակ
21. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծ 44
55
81 ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն 2006 թ. սեպտեմբերի
3-րդ
տասնօրյակ
22. «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի մասին» ՀՀ օրենքի նախագիծ 61 ՀՀ արդարադատության
նախարարություն 2006 թ.
հուլիսի
3-րդ
տասնօրյակ
23. «Հայաստանի Հանրապետության Նախագահի մասին» և Հայաստանի Հանրապետության մի շարք այլ օրենքներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 49 ՀՀ արդարադատության
նախարարություն 2006 թ.
օգոստոսի
3-րդ
տասնօրյակ
24. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 6
55
81 ՀՀ արդարադատության
նախարարություն 2006 թ.
ապրիլի
2-րդ
տասնօրյակ
25. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 82
83
108 ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն 2006 թ. սեպտեմբերի
2-րդ
տասնօրյակ
26. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 83 ՀՀ կենտրոնական բանկ 2006 թ. դեկտեմբերի
2-րդ
տասնօրյակ
27. «Երևան քաղաքի մասին» ՀՀ օրենքի նախագիծ 108 ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն 2006 թ. դեկտեմբերի
1-ին
տասնօրյակ
28. «Դատական օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագիծ 55
Գլուխ 6. ՀՀ արդարադատության
նախարարություն 2006 թ.
մայիսի
2-րդ
տասնօրյակ
29. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 5, 55, 81, 83, 93, 96, 97
100, 101, 102, 109 ՀՀ արդարադատության
նախարարություն 2006 թ.
օգոստոսի
3-րդ
տասնօրյակ
30. «Դատախազության մասին» ՀՀ օրենքի նախագիծ 55
103
101 ՀՀ արդարադատության
նախարարություն 2006 թ.
օգոստոսի
2-րդ
տասնօրյակ
31. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Գլուխ 7.
100
101
109, 110 ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն 2006 թ.
հունիսի
3-րդ
տասնօրյակ
32. «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 110 ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն 2006 թ.
օգոստոսի
3-րդ
տասնօրյակ
33. «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմավորման և հրաժարականի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 55
74 ՀՀ արդարադատության
նախարարություն 2006 թ.
նոյեմբերի
3-րդ
տասնօրյակ
34. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 92
94 ՀՀ արդարադատության
նախարարություն 2006 թ.
նոյեմբերի
3-րդ
տասնօրյակ
35. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 92
94 ՀՀ արդարադատության
նախարարություն 2006 թ.
նոյեմբերի
3-րդ
տասնօրյակ
36. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 92
94 ՀՀ արդարադատության
նախարարություն 2006 թ. հոկտեմբերի
2-րդ
տասնօրյակ
37. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 28 ՀՀ արդարադատության
նախարարություն 2006 թ. սեպտեմբերի
2-րդ
տասնօրյակ
38. «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 28 ՀՀ արդարադատության
նախարարություն 2006 թ. փետրվարի
1-ին
տասնօրյակ
39. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 16 ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն 2006 թ.
մայիսի
2-րդ
տասնօրյակ
40. «Մաքսային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 16 ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե 2006 թ.
մայիսի
2-րդ
տասնօրյակ
41. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 28 ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե 2006 թ.
ապրիլի
3-րդ
տասնօրյակ
42. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 28 ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն 2006 թ.
ապրիլի
1-ին
տասնօրյակ
43. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 83.5 ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն 2006 թ.
մարտի
3-րդ
տասնօրյակ
44. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 16 ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն 2006 թ.
մարտի
3-րդ
տասնօրյակ
45. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 16 ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն 2006 թ.
հունիսի
3-րդ
տասնօրյակ
46. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 16 ՀՀ արդարադատության
նախարարություն 2006 թ. դեկտեմբերի
3-րդ
տասնօրյակ
47. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 16 ՀՀ արդարադատության
նախարարություն 2006 թ.
հուլիսի
2-րդ
տասնօրյակ
48. «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 28 ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն 2006 թ. հոկտեմբերի
2-րդ
տասնօրյակ
49. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 106 ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն 2006 թ. հոկտեմբերի
3-րդ
տասնօրյակ
50. «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծ 88.1
108 ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն 2006 թ.
նոյեմբերի
2-րդ
տասնօրյակ
51. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 92
94 ՀՀ արդարադատության
նախարարություն 2006 թ. հոկտեմբերի
3-րդ
տասնօրյակ
52. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 106 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն 2006 թ. սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ
53. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 39 ՀՀ կրթության և գիտության նախարարություն 2006 թ. հունիսի
1-ին տասնօրյակ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. փետրվարի 2
Երևան