Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-26-ից մինչև 2023-06-14։Բացել գործող տեքստը

Հոդված 27. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2023-06-14Բացել ARLIS-ում

Հոդված 27. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Բազմաբնակարան շենքի շինության օտարման դեպքում օտարողը գնորդին պետք է օրենքով նախատեսված փաստաթղթերից բացի գրավոր ներկայացնի նաև տեղեկություններ`

ա) շենքի բաժնային սեփականության կառավարման ձևի մասին.

բ) ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում շինությունն օտարողի չկատարված պարտավորությունների մասին.

գ) շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման համար նախատեսված պարտադիր վճարների չափի մասին.

դ) շենքի ընդհանուր բաժնային սեփականության մեջ շինություն օտարող սեփականատիրոջ բաժնի մասին:

2. Շինություն օտարողն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկությունների չտրամադրման կամ շինության օտարման առաջարկում խեղաթյուրումների կամ անճշտությունների հետևանքով գնորդին պատճառած վնասների համար:

3. Գնորդն իրավունք ունի ծանոթանալ շենքի ընդհանուր սեփականության կառավարման համար նախատեսված տարեկան բյուջեին և նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությանը, ինչպես նաև շենքի կառավարումն իրականացնող իրավաբանական անձի կանոնադրությանը, շենքի կառավարման մարմնին տրված լիազորագրին կամ պայմանագրին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։