Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-14-ից մինչև 2025-07-01։Բացել գործող տեքստը

Հոդված 20. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ

գործել է մինչև 2025-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 20. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ

1. Շենքի ընդհանուր բաժնային սեփականության հավատարմագրային կառավարումն իրականացվում է շինության սեփականատերերի և հավատարմագրային կառավարչի միջև կնքված գույքի հավատարմագրային կառավարման կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի համաձայն:

2. Հավատարմագրային կառավարման կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում ենթակա է նոտարական վավերացման:

3. Շենքի ընդհանուր բաժնային սեփականության հավատարմագրային կառավարման կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրում պետք է պարտադիր նշվեն իրենց բաժինը հավատարմագրային կառավարման հանձնող շինության սեփականատերերի անունները, ազգանունները (անվանումները), նրանց բնակության (գտնվելու) վայրը, ընդհանուր գույքում բաժինը, ստորագրությունները, շինության հասցեն, տրվող լիազորությունների հստակ ցանկը, հավատարմագրային կառավարչի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու (բնակության) վայրը, լիազորությունների ժամկետը:

Պայմանագրում պետք է արտացոլվեն պարտադիր նորմերի կատարման համար նախատեսված աշխատանքները, ինչպես նաև շինության սեփականատերերի կողմից տրված այլ լիազորություններ:

4. Հավատարմագրային կառավարիչն իր լիազորություններն իրականացնում և գործարքներ է կնքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով` իր անունից:

5. Օրենքի կամ սույն հոդվածի պահանջների խախտմամբ, ինչպես նաև վերապահումով ստորագրված պայմանագիրը համարվում է անվավեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։