Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-04-08։Բացել գործող տեքստը

Հոդված 24.1. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից ծանուցումները, իրազեկումները և հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով իրականացնելը (ներկայացնելը)

գործել է մինչև 2026-04-08Բացել ARLIS-ում

Հոդված 24.1. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից ծանուցումները, իրազեկումները և հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով իրականացնելը (ներկայացնելը)

1. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից սույն օրենքով նախատեսված ծանուցումները, իրազեկումները և հաշվետվությունները կարող են իրականացվել (ներկայացվել) նաև սույն հոդվածով նախատեսված միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով:

2. Միասնական էլեկտրոնային հարթակն ստեղծում և վարում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը:

3. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի՝ միասնական էլեկտրոնային հարթակին միացած լինելու դեպքում բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումների, իրազեկումների և հաշվետվությունների պաշտոնական հրապարակումն իրականացվում է բացառապես միասնական էլեկտրոնային հարթակում:

4. Միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը, վարման կարգը, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի՝ միասնական էլեկտրոնային հարթակին միանալու կարգը, ժամկետները, միասնական էլեկտրոնային հարթակում ծանուցումների, իրազեկումների և հաշվետվությունների տեղադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Միասնական էլեկտրոնային հարթակում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումները, իրազեկումները և հաշվետվությունները համարվում են հրապարակված տեղադրման պահից: Համապատասխան ծանուցումները համարվում են հանձնված (ստացված), իսկ իրազեկումները՝ պատշաճ կատարված տեղադրելուց հետո հինգերորդ օրը:

(24.1-ին հոդվածը լրաց. 24.05.23 ՀՕ-191-Ն)

(24.05.23 ՀՕ-191-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։