Հոդված 31. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 31. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բազմաբնակարան շենքի կառավարման պետական աջակցության հիմնական ուղղություններն են`
ա) իրավական բարենպաստ դաշտի ձևավորումը.
բ) ֆինանսական և ներդրումային աջակցությունը, երաշխիքների տրամադրումը.
գ) բազմաբնակարան շենքերն սպասարկող ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը նպաստելը.
դ) տեղեկատվական ու խորհրդատվական օգնությունը.
ե) նորարարական գործունեության և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությունը.
զ) բարենպաստ հարկային քաղաքականության իրականացումը.
է) կադրերի պատրաստումը և վերապատրաստումը.
ը) վիճակագրական հաշվետվությունների և հաշվապահական հաշվառման պարզեցված համակարգերի ստեղծումը: