Անցնել բովանդակությանը

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

«10» ապրիլի 2026 թվական

ք. Երևան N 05-Ն

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի դրույթներով.

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Սպորտ. «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն» թեմային նվիրված «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. FIFA World Cup. ԱՄՆ, ԿԱՆԱԴԱ, ՄԵՔՍԻԿԱ. USA, CANADA, MEXICO» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի․

2) Միջազգային․ «Եվրոպական քաղաքական համայնքի» 8-րդ գագաթնաժողովը Երևանում թեմային նվիրված «EUROPEAN POLITICAL COMMUNITY. ԵՔՀ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ. 04.05.2026․ ԵՐԵՎԱՆ» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի․

3) Մեծանուն հայեր․ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ․ ARMENIAN ARCHITECT. 100 ԱՄՅԱԿ․ ANNIVERSARY. ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆ․ JIM TOROSYAN» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 3 հավելվածի:

2. Գործողության մեջ դնել`

1) Սպորտ. «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն» թեմային նվիրված «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. FIFA World Cup. ԱՄՆ, ԿԱՆԱԴԱ, ՄԵՔՍԻԿԱ. USA, CANADA, MEXICO» նամականիշը, անվանագինը` 500 դրամ, տպաքանակը` 15 000 հատ․

2) Միջազգային․ «Եվրոպական քաղաքական համայնքի» 8-րդ գագաթնաժողովը Երևանում թեմային նվիրված «EUROPEAN POLITICAL COMMUNITY. ԵՔՀ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ. 04.05.2026․ ԵՐԵՎԱՆ» նամականիշը, անվանագինը` 320 դրամ, տպաքանակը` 10 000 հատ․

3) Մեծանուն հայեր․ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ․ ARMENIAN ARCHITECT. 100 ԱՄՅԱԿ․ ANNIVERSARY. ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆ․ JIM TOROSYAN» 1 նամականիշով գեղաթերթիկը, անվանագինը` 560 դրամ, տպաքանակը` 10 000 հատ:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

4/10/2026

Մ. ՀայրապետՅԱՆ

Հավելված 1

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2026 թվականի ապրիլի 10-ի

թիվ 05-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հավելված 2

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2026 թվականի ապրիլի 10-ի

թիվ 05-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հավելված 3

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2026 թվականի ապրիլի 10-ի

թիվ 05-Ն հրամանի

Ակտի պատկեր

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 ապրիլի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։