ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3609-Ա «19» սեպտեմբերի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1.Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
19.09.2024թ.
հ. 3609-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Ռաիսա Հերր /Եգորյան/ Նոր Խարբերդի 1-ին փողոց, 84-րդ զանգված, հ.09 հողամաս Անշարժ գույքի նվիրատվության 11.09.2024թ. հ.9142 պայմանագրով, Ռաիսա Հերրին /Եգորյան/ նվիրած Նոր Խարբերդի 1-ին փողոցի 84-րդ զանգվածի հ.09 հասցեում գտնվող 500.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 1-ին փողոց, հ.84/9 01113NG3GTJR
2 Պետրոս Պետրոսյան Էրեբունի 3-րդ զանգված /մասիվ/, 4-րդ տեղամաս, հ.13 հողամաս Էրեբունի 3-րդ զանգվածի /մասիվ/ 4-րդ տեղամասի 500.0քմ մակերեսով հ.13 հողամասին /հիմք՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 12.06.2024թ. հ.ԵԴ2/2372/02/24 վճիռ, այգեգործի անդամատոմս հ.13 և ՀՀ կադաստրի կոմիտեի 06.09.2024թ. հ.Կ-06092024-01-0101 որոշում/ տրամադրել հասցե՝ Էրեբունի այգեգործական տարածք, 3-րդ զանգված, հ.4/13 01053ZQMF4SG
3 Մակբեթ Թադևոսյան Սոս Սարգսյան /Արաբկիր 47-րդ/ փողոց, հ.23 հողամաս Մակբեթ Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Սոս Սարգսյան /Արաբկիր 47-րդ/ փողոցի հ.23 հասցեում գտնվող հողամասի /սեփ. վկ. հ.2765780, հող. ընդհ. բաժն. 16.2քմ, սեփ. շին. 311.5քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 400.5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Սոս Սարգսյան փողոց, հ.23/1 01033ZXYRJYY
4 Արման Նազարյան/լիազորված անձ/Ռուբեն Ակոփյան Ալուջաս, Դավիդ Գագուիկովիչ Ակոպյան Ալուջաս, Գագիկ Հակոբյան Հաղթանակ 1-ին փողոց, 1-ին նրբանցք, հհ.16, 16/1, 16/2, 16/6 և 16/7 արտադրամաս 03.09.2024թ. հ.01/19-Դ-103823-24-665 ավարտական ակտի /շահագործման թույլտվություն/ համաձայն, Ռուբեն Ակոփյան Ալուջասի, Դավիդ Գագուիկովիչ Ակոպյան Ալուջասի, Գագիկ Հակոբյանի կողմից՝ Հաղթանակ 1-ին փողոցի 1-ին նրբանցքի հհ.16, 16/1, 16/2, 16/6 և 16/7 հասցեների հողամասում կառուցված արտադրամասին տրամադրել հասցե՝ Տիչինայի փողոց, հ.165/1 01013PVQNDS2
5 Աննա Գաբրիելյան, Վլադիկ, Լիանա, Արմիդա և Դիանա Խաչատրյաններ Ազատության պողոտա, հ.21ա շենք, հ.35 բնակարան Աննա Գաբրիելյանին, Վլադիկ, Լիանա, Արմիդա և Դիանա Խաչատրյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Ազատության պողոտայի հ.21ա շենքի հ.35 հասցեում գտնվող բնակարանի /հիմք՝ սեփ. վկ. հ.1964945 և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.04.2023թ. թիվ ԵԱՔԴ/1273/02/17 որոշում/ բաժանման հատակագծով առանձնացվող 8.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ազատության պողոտա, հ.21ա շենք, բն.35/1 01033UGTE7DD
6 Անժելա Մակարյան, Պետրոս, Սարգիս և Արա Գալստյաններ Մ. Մաշտոցի պողոտա, հ.15 շենք, հ.40 բնակարան Անժելա Մակարյանին, Պետրոս, Սարգիս և Արա Գալստյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Մ. Մաշտոցի պողոտայի հ.15 շենքի հ.40 հասցեում գտնվող բնակարանին /վկ. հ.13082024-01-0291/ տրամադրել հասցե՝ Մ. Մաշտոցի պողոտա, հ.15 շենք, բն.40/1 01063JZLUK5R
7 Գոռ Հարութունյան/լիազորված անձ/Սարգիս Պալյան 16-րդ թաղամաս, հ.16 շենք, հ.107 բնակարան Սարգիս Պալյանին սեփականության իրավունքով պատկանող, 16-րդ թաղամասի հ.16 շենքի հ.107 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.08082024-01-0223, ընդ. բաժ. 4.14քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 20.53քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նորաշեն թաղամաս, հ.16 շենք, բն.107/1 01013W6NVQ4X 0097
8 Գոռ Հարութունյան/լիազորված անձ/Սարգիս Պալյան 16-րդ թաղամաս, հ.16 շենք, հ.107 բնակարան Սարգիս Պալյանին սեփականության իրավունքով պատկանող, 16-րդ թաղամասի հ.16 շենքի հ.107 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.08082024-01-0223, ընդ. բաժ. 4.14քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 33.42քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նորաշեն թաղամաս, հ.16 շենք, բն.107/2 01013P5YNCEU 0097
9 Զեմֆիրա Սարգսյան Րաֆֆու փողոց, հ.39 շենք, հ.60 տարածք Զեմֆիրա Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, Րաֆֆու փողոցի հ.39 շենքի հ.60 հասցեում գտնվող տարածքի /վկ. հ.22082024-01-0032/ բաժանման հատակագծով առանձնացվող 129.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Րաֆֆու փողոց, հ.39 շենք, շինություն հ.60/1 01073JUBMHX8 0064
10 (կետն ուժը կորցրել է 06.04.26 N 1729-Ա)
(հավելվածը փոփ. 06.04.26 N 1729-Ա)
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան