ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 310-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 531-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հունիսի 4-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 531-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
14.04.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 310-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
N 531-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Գևորգ Պապոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
Արտաշես Թումանյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Լիլյա Սիրականյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Արա Մկրտչյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Նարեկ Ապիտոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Վահե Գրիգորյան - Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի
նախագահի տեղակալ
Գեորգի Խաչիյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական հասարակական հիմունքներով
Կարեն Սարգսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի խորհրդական
Լուսինե Ավետիսյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական
քաղաքականության վարչության պետ
Կարեն Հովսեփյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության
էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի
պետի պարտականությունները կատարող
Վահրամ Պետրոսյան - «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական
գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Պատվական Ոսկանյան - «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի
տեղակալ գիտության գծով
Սուրեն Շատվորյան - «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի
Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության լաբորատորիայի
ավագ գիտաշխատող
Ռոմիկ Ավոյան - «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»
հիմնադրամի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի
տնօրեն (համաձայնությամբ)
Կարեն Ասատրյան - Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության
հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Հրանտ Տեր-Գաբրիելյան - Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության
հիմնադրամի ծրագրերի իրականացման և ինժեներական բաժնի
ղեկավար (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
14.04.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ