Հոդված 7. Լիազոր մարմնի լիազորությունները
Հոդված 7. Լիազոր մարմնի լիազորությունները
1. Լիազոր մարմինը հաստատում է`
1) պետական վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ գրանցամատյանների, կնիքների, փաստաթղթերի, վարչական ակտերի, պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց անհատական կնիքների ձևը.
2) անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացության և պիտակի ձևը.
3) անասնաբուժական գործունեություն իրականացնող անձանց կողմից վարվող գրանցամատյանների ձևը.
4) կենդանիների անասնաբուժական անձնագրի ձևը և լրացնելու կարգը:
2. Լիազոր մարմինը սահմանում է`
1) կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման հրահանգներ և մեթոդական ուղեցույցներ.
2) անասնաբուժական գործունեությանը ներկայացվող պահանջները` ըստ անասնաբուժական վերահսկման ենթակա օբյեկտի կամ անասնաբուժական հաստատության տեսակի.
3) անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական` անասնաբուժասանիտարական պահանջները:
3. Լիազոր մարմինն իրականացնում է`
1) անասնահամաճարակային իրավիճակի կանխորոշում և գնահատում, մշտադիտարկում (մոնիթորինգ).
2) կենդանիների հիվանդացության ու վարակիչ հիվանդություններից անկումների պատճառների վերլուծություն.
3) գյուղատնտեսական կենդանիների համարակալում և հաշվառված կենդանիների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակում և տեղեկատվական շտեմարանի վարում.
4) անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա գործունեությամբ զբաղվող` անասնաբուժական վերահսկման ենթակա ապրանքներ ներմուծող և արտահանող, կենդանիներ պահող, կենդանական ծագման հումքի և մթերքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի, կերատեսակների, անասնաբուժական դեղամիջոցների արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ, առևտրով կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշվառում, դրանց գործառնությունների և դրանց իրականացման տարածքների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակում և տեղեկատվական շտեմարանի վարում.
5) (կետն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-238-Ն)
6) անասնաբուժական պետական վերահսկողության ոլորտում էլեկտրոնային տեղեկատվական համակարգի, անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա օբյեկտների և երրորդ երկրների տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ ռեեստրների ներդրում.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ապրանքների պետական գրանցում և պետական գրանցման վկայականի ռեեստրի վարում.
8) Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություն փոխադրվող, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող անասնաբուժական վերահսկման (հսկողության) ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրների վարում.
9) անասնաբուժական դեղամիջոցների գրանցում:
4. Լիազոր մարմինը համագործակցում է անասնաբուժության ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ:
5. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հակաանասնահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագիրը և նրանում ներառված վարակիչ հիվանդությունների ցանկը:
6. Լիազոր մարմինն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ (գործողություններ):
(7-րդ հոդվածը լրաց., փոփ. 17.12.14 ՀՕ-238-Ն)