Գլուխ 10 · ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ, ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 32. Կենդանիների բարեկեցությունը
Հոդված 32. Կենդանիների բարեկեցությունը
1. Կենդանիները բուծվում և պահվում են իրենց աճին, ֆիզիոլոգիական կարիքներին և տեսակին բնորոշ առանձնահատկություններին համապատասխան:
2. Կենդանիների նկատմամբ կատարվող բավականաչափ ցավազգաց գործողությունները` մանիպուլյացիաները կամ վիրաբուժական միջամտությունները, իրականացվում են քնեցման կիրառմամբ:
3. Ֆերմերային տնտեսությունների, կենդանաբանական այգիների, ակվարիումների, տեռարիումների, վիվարիումների, կենդանակեցարանների, կենդանաբանական խանութների և այլ անասնաբուծական տնտեսությունների սեփականատերերը, ինչպես նաև ցուցահանդեսներ և (կամ) մրցույթներ, կենդանիների մասնակցությամբ գործունեություն կազմակերպողները պարտավոր են ապահովել կենդանիների պաշտպանությանը և բարօրությանը ներկայացվող պահանջները: