Հոդված 40. Կենդանիների մորթը
Հոդված 40. Կենդանիների մորթը
1. Կենդանիների մորթն իրականացվում է ոչ սպանդանոցային պայմաններում այնպես, որ կենդանուն չպատճառվի երկարատև ցավ կամ տանջանք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված նպատակների և դեպքերի:
2. Կենդանիների մորթը թույլատրվում է`
1) վարակիչ հիվանդությունների վերացման նպատակով.
2) հիվանդությունների վերահսկողության համար.
3) որսորդության և ձկնորսության ժամանակ.
4) կրոնական և այլ ընդունված ծիսակատարությունների համար.
5) արտաքին և ներքին գործոնների ազդեցությունից կենդանիների առողջական վիճակի ֆիզիկական և ֆունկցիոնալ լուրջ, անվերականգնելի խանգարումներով պայմանավորված` անասնաբույժի ցուցումով կենդանու անկումը բացառելու նպատակով.
6) անձնական սպառման համար, եթե տվյալ կենդանին ենթարկվել է սահմանված հակաանասնահամաճարակային միջոցառումների:
(40-րդ հոդվածը խմբ. 08.12.17 ՀՕ-256-Ն)