Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան և կիրառման ոլորտը
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան և կիրառման ոլորտը
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժության ոլորտի իրականացմանը, կառավարմանն առնչվող հարաբերությունները:
2. Սույն օրենքը տարածվում է անասնաբուժության ոլորտում ծագած հարաբերություններին մասնակից բոլոր սուբյեկտների, այդ թվում` անասնաբուժության ոլորտում գործունեություն իրականացնող անձանց վրա: