ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 3 · ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Հոդված 66. Քաղաքապետի լիազորությունները քաղաքացիական պաշտպանության բնագավառում և արտակարգ իրավիճակներում
Հոդված 66. Քաղաքապետի լիազորությունները քաղաքացիական պաշտպանության բնագավառում և արտակարգ իրավիճակներում
1. Քաղաքապետը քաղաքացիական պաշտպանության բնագավառում և արտակարգ իրավիճակներում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.
1) քաղաքապետը քաղաքացիական պաշտպանության պետն է.
2) քաղաքացիական պաշտպանության բնագավառում և արտակարգ իրավիճակներում քաղաքապետն իրականացնում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և բնագավառը կարգավորող այլ օրենքներով համայնքի ղեկավարին վերապահված լիազորություններ:
(66-րդ հոդվածը 01.03.17 ՀՕ-55-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի 29.04.2017 թվականին:)