Հոդված 59. Քաղաքապետի լիազորությունները հողօգտագործման բնագավառում
Հոդված 59. Քաղաքապետի լիազորությունները հողօգտագործման բնագավառում
1. Հողօգտագործման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունը.
1) կազմակերպում է ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները:
2. Հողօգտագործման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.
1) (կետն ուժը կորցրել է 04.10.17 ՀՕ-137-Ն)
2) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Երևանի վարչական տարածքում գտնվող հողերի ընթացիկ հաշվառումը, կազմում է Երևանի հողային հաշվեկշիռը.
3) իր լիազորությունների շրջանակում տիրապետում և օգտագործում է իր կառավարմանը հանձնված պետական սեփականության հողերը.
4) սահմանված կարգով ապահովում է Երևանի վարչական սահմաններում գտնվող գեոդեզիական կետերի և սահմանանիշերի պահպանությունը:
(59-րդ հոդվածը փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն)