Հոդված 99. Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում
Հոդված 99. Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում
1. Վարչական շրջանի ղեկավարը աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացնում է հետևյալ լիազորությունները.
1) իրականացնում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության հաշվառումը, իրականացնում է մարդասիրական օգնության բաշխումը.
2) աջակցում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը.
3) վարչական շրջանի տարածքում կազմակերպում է սոցիալական աջակցության (ծառայությունների) տրամադրումը և տեղական ինքնակառավարման մարմինների՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների գործունեությունը:
(99-րդ հոդվածը լրաց., փոփ. 17.12.14 ՀՕ-233-Ն)
(99-րդ հոդվածը 04.03.20 ՀՕ-99-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 23.09.2020 թվականին:)