Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-14-ից մինչև 2023-04-23։Բացել գործող տեքստը
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 3 · ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Հոդված 60. Քաղաքապետի լիազորությունները առևտրի և սպասարկման բնագավառում

գործել է մինչև 2023-04-23Բացել ARLIS-ում

Հոդված 60. Քաղաքապետի լիազորությունները առևտրի և սպասարկման բնագավառում

1. Առևտրի և սպասարկման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հսկողություն է իրականացնում առևտրի, հանրային սննդի, կենցաղային և սահմանափակման ենթակա ծառայությունների ոլորտում.

2) ավագանու սահմանած կարգով և չափորոշիչներին համապատասխան` դիմումի հիման վրա առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպություններին շնորհում է որակի աստիճաններ.

3) Երևան քաղաքի տարածքում տալիս է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվություն.

4) Երևան քաղաքի տարածքում տալիս է հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվություններ:

(60-րդ հոդվածը փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն, փոփ., լրաց. 11.09.18 ՀՕ-379-Ն, 16.12.21 ՀՕ-425-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։