Հոդված 70. Երևանի բյուջեն
Հոդված 70. Երևանի բյուջեն
1. Երևանի բյուջեն Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված եկամուտների (մուտքերի) ձևավորման և ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նպատակաուղղվում է Երևանի զարգացման ծրագրի, ավագանու և քաղաքապետի՝ սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացմանը:
2. Երևանի բյուջեն ընդունվում է մեկ տարով:
3. Բյուջեն բաղկացած է վարչական և ֆոնդային մասերից: Բյուջեն կատարվում է օրենքով սահմանված կարգով:
4. Երևանի բյուջեից քաղաքապետի պատվիրակված լիազորությունների իրականացումը չի կարող ֆինանսավորվել սույն օրենքի 73-րդ հոդվածով սահմանված (բացառությամբ 16-րդ կետում նշվածի) մուտքերի աղբյուրներից:
5. Տվյալ տարվա համար հաստատվող Երևանի բյուջեում սույն օրենքի 73-րդ հոդվածում ներկայացված մուտքերի աղբյուրներից (բացառությամբ 3-5-րդ, 14-րդ, 16-րդ, 19-24-րդ կետերում նշվածների) միջոցների ստացումների ընդհանուր ծրագրված ծավալի առնվազն 3 տոկոսը նախատեսվում է համայնքի կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված լիազորությունների ֆինանսավորման համար:
(70-րդ հոդվածը փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն, խմբ. 25.05.22 ՀՕ-135-Ն)