Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-03-20-ից մինչև 2025-03-29։Բացել գործող տեքստը
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ, ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 8 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 108. Երևանի թաղային համայնքների ղեկավարների և ավագանու լիազորությունների իրականացումը սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո

գործել է մինչև 2025-03-29Բացել ARLIS-ում

Հոդված 108. Երևանի թաղային համայնքների ղեկավարների և ավագանու լիազորությունների իրականացումը սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Երևանի թաղային համայնքների ավագանիները և թաղապետերը շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը մինչև ավագանու լիազորությունների ստանձնումը:

2. Եթե սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Երևանի թաղերի ավագանու կամ թաղապետերի լիազորությունները ավարտվում են, կամ լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են համապատասխանաբար Երևանի ավագանու ընտրություններին նախորդող 4 ամսվա ընթացքում, ապա թաղերի ավագանու և թաղապետերի նոր ընտրություններ չեն անցկացվում. համապատասխան ավագանիների և թաղապետերի լիազորությունները երկարաձգվում են մինչև ավագանու լիազորությունների ստանձնման օրը:

3. Ավագանու ընտրություններից հետո Երևանի թաղային համայնքները համարվում են վերակազմակերպված` որպես Երևան համայնք:

4. Մինչև ավագանու կողմից Երևանի խորհրդանիշերի սահմանումը օգտագործվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին գործող խորհրդանիշերը:

5. Կառավարությունը սահմանում է քաղաքապետի առաջին երդման արարողության կարգը:

(108-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-124-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։