Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-03-29-ից մինչև 2025-04-01։Բացել գործող տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸԳլուխ 6 · ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ

Հոդված 97. Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները կրթության, մշակույթի և երիտասարդության բնագավառում

գործել է մինչև 2025-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 97. Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները կրթության, մշակույթի և երիտասարդության բնագավառում

(վերնագիրը փոփ. 05.03.25 ՀՕ-60-Ն)

1. Կրթության, մշակույթի և երիտասարդության բնագավառում վարչական շրջանի ղեկավարը իրականացնում է հետևյալ լիազորությունները.

1) վարչական շրջանի տարածքում կազմակերպում է դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական և մշակութային այլ կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման և նորոգման աշխատանքները.

2) կարող է կազմակերպել տոների և հիշատակի օրերի հետ կապված միջոցառումներ.

3) երիտասարդության ոլորտում լիազորությունների իրականացման համար աջակցում է վարչական շրջանում գործող Երևան քաղաքի երիտասարդական կենտրոնի մասնաճյուղի գործունեությանը.

4) առաջարկ է ներկայացնում քաղաքապետին վարչական շրջանում երիտասարդական քաղաքականության մշակումն ու իրականացումը ապահովելու նպատակով վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներից առնվազն մեկի գործառույթներում երիտասարդական աշխատողի գործառույթներ սահմանելու կամ հաստիքացուցակում երիտասարդական աշխատողի առնվազն մեկ հաստիք սահմանելու վերաբերյալ: Վարչական շրջանում երիտասարդական կենտրոնի և երիտասարդական աշխատողի գործունեության առանձնահատկությունները սահմանված են «Երիտասարդական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(97-րդ հոդվածը փոփ., լրաց. 05.03.25 ՀՕ-60-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։