Հոդված 27. Ավագանու հերթական նիստի օրակարգը և որոշման, հայտարարության, ուղերձի նախագծեր ներկայացնելը
Հոդված 27. Ավագանու հերթական նիստի օրակարգը և որոշման, հայտարարության, ուղերձի նախագծեր ներկայացնելը
1. Ավագանու նիստերի օրակարգի նախագիծը կազմում է քաղաքապետը` քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացրած նախաձեռնություններից:
1.1. Քաղաքապետի որոշմամբ անհետաձգելի համարվող՝ ավագանու իրավական ակտերի նախագծերը առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվելու համար կարող են ներկայացվել նիստից առնվազն երկու օր առաջ:
2. Նախաձեռնության հեղինակը պետք է ներկայացնի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծը: Յուրաքանչյուր նախագծի կցվում են դրա ընդունման անհրաժեշտության հիմնավորումները:
3. Նիստի օրակարգի նախագիծը, դրանում ընդգրկված հարցերի մասին որոշման, հայտարարության, ուղերձի նախագծերը և դրանց կցված փաստաթղթերը նիստը սկսվելուց առնվազն մեկ շաբաթ առաջ տրամադրվում են ավագանու անդամներին:
4. Նիստի օրակարգը հաստատվում է ավագանու որոշմամբ:
(27-րդ հոդվածը լրաց. 04.10.17 ՀՕ-137-Ն)