Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-14-ից մինչև 2026-04-09։Բացել գործող տեքստը
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 3 · ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Հոդված 64. Քաղաքապետի լիազորությունները շրջակա միջավայրի պահպանության բնագավառում

գործել է մինչև 2026-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 64. Քաղաքապետի լիազորությունները շրջակա միջավայրի պահպանության բնագավառում

(վերնագիրը փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն)

1. Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) իրականացնում է Երևանի սեփականություն համարվող հողերի պահպանությունը հողատարումից, ողողումներից, ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ նյութերով և արտադրական թափոններով աղտոտումից.

2) իրականացնում է շրջակա միջավայրի պահպանության համայնքային ծրագրեր.

3) իրականացնում է Երևանի սեփականություն համարվող հողերում բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի աշխատանքները.

4) քաղաքապետը շրջակա միջավայրի պահպանության ոլորտի պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցնելուց հետո Երևանի ավագանուն է ներկայացնում յուրաքանչյուր տարվա համար Երևանի շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ցանկը և դրանց իրականացման ժամանակացույցը:

5) մասնակցում է համայնքի վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություններ ունեցող կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության բաղադրիչներ ներառող իրավական ակտերի մշակման գործընթացին և ներկայացնում գրավոր դիրքորոշում.

6) ապահովում է «Կլիմայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ, 28-30-րդ հոդվածների 3-րդ մասերով սահմանված պահանջների կատարումը:

2. Սույն բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.

1) իրականացնում է բնապահպանական պետական ծրագրերով նախատեսված աշխատանքները Երևանի տարածքում.

2) աջակցում է Երևանի տարածքում գտնվող արգելոցների, արգելավայրերի հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, այդ տարածքներում որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը։

(64-րդ հոդվածը փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն, 04.03.20 ՀՕ-123-Ն, լրաց. 20.01.26 ՀՕ-23-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։