Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-02-ից մինչև 2011-07-30։Բացել գործող տեքստը
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 3 · ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Հոդված 54. Քաղաքապետի լիազորությունները ֆինանսների բնագավառում

գործել է մինչև 2011-07-30Բացել ARLIS-ում

Հոդված 54. Քաղաքապետի լիազորությունները ֆինանսների բնագավառում

1. Քաղաքապետը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.

1) կազմում է Երևանի բյուջեի նախագիծը և սահմանված կարգով ներկայացնում ավագանուն.

2) տնօրինում է Երևանի բյուջեի միջոցները, ապահովում է դրանց նպատակային օգտագործումը.

3) հսկում է գլխավոր ֆինանսիստի և քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ֆինանսական գործունեությունը.

4) օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի ու հողի հարկի գանձումը, ինչպես նաև կազմակերպում է տեղական հարկերի և տուրքերի և իրենց մատուցած ծառայությունների դիմաց վճարների, Երևանի սեփականություն համարվող գույքի վարձակալությունից և օտարումից մուտքերի գանձումն ու վերահսկումը.

5) Երևանի բյուջեի հարկերը և օրենքով սահմանված այլ մուտքերը չվճարող անձանց (բացառությամբ եկամտահարկ և շահութահարկ չվճարողների) նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ.

6) ավագանու առջև հանդես է գալիս բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությամբ.

7) ապահովում է օրենսդրության շրջանակներում քաղաքապետարանում ներքին աուդիտի համակարգի առկայությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։