Հոդված 53. Քաղաքապետի լիազորությունները ավագանու հետ հարաբերություններում
Հոդված 53. Քաղաքապետի լիազորությունները ավագանու հետ հարաբերություններում
1. Ավագանու հետ հարաբերություններում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները. ավագանուն է ներկայացնում`
1) առաջարկություններ` Երևանի ենթակայության կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին.
2) Երևանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերի մասին որոշման նախագիծը.
3) Երևանի զարգացման միամյա, քառամյա, երկարաժամկետ և հատուկ ծրագրերը.
4) քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի ենթակայության կազմակերպությունների կառուցվածքների, աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագծերը և դրանցում առաջարկվող փոփոխությունները.
5) Երևանի բյուջեի նախագիծը և դրանում առաջարկվող փոփոխությունները.
6) այն առևտրային կազմակերպությունների խորհուրդների և վերստուգիչ մարմինների կազմերի վերաբերյալ որոշման նախագծերը, որոնց կանոնադրական կապիտալում Երևանն ունի մասնակցություն.
7) տեղական հարկերի և տուրքերի (օրենքով սահմանված սահմաններում), ինչպես նաև քաղաքապետարանի մատուցած ծառայությունների դիմաց գանձվող վճարների տեսակների ու դրույքաչափերի մասին որոշման նախագծերը.
8) Երևանի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, Երևանի ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանման և վերանվանման որոշման նախագծերը և օրենքով սահմանված կարգով ներկայացնում է գրանցման (բացառությամբ պատմամշակութային ու բնության հուշարձանների).
9) Երևան քաղաքի գլխավոր հատակագծի և դրա փոփոխությունների, ինչպես նաև նախագծման առաջադրանքի նախագծերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
10) Երևան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված Երևանի առանձին տարածքների գոտիավորման, ինչպես նաև նախագծման առաջադրանքի նախագծերը.
11) հողամասերի նպատակային նշանակության փոփոխության մասին նախագծերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերում նշված հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման նախաձեռնությամբ կարող են հանդես գալ նաև ավագանու անդամները:
(53-րդ հոդվածը խմբ., լրաց. 23.06.11 ՀՕ-229-Ն)