Հոդված 64. Քաղաքապետի լիազորությունները շրջակա միջավայրի պահպանության բնագավառում
Հոդված 64. Քաղաքապետի լիազորությունները շրջակա միջավայրի պահպանության բնագավառում
(վերնագիրը փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն)
1. Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) իրականացնում է Երևանի սեփականություն համարվող հողերի պահպանությունը հողատարումից, ողողումներից, ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ նյութերով և արտադրական թափոններով աղտոտումից.
2) իրականացնում է շրջակա միջավայրի պահպանության համայնքային ծրագրեր.
3) իրականացնում է Երևանի սեփականություն համարվող հողերում բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի աշխատանքները.
4) քաղաքապետը շրջակա միջավայրի պահպանության ոլորտի պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցնելուց հետո Երևանի ավագանուն է ներկայացնում յուրաքանչյուր տարվա համար Երևանի շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ցանկը և դրանց իրականացման ժամանակացույցը:
2. Սույն բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.
1) իրականացնում է բնապահպանական պետական ծրագրերով նախատեսված աշխատանքները Երևանի տարածքում.
2) աջակցում է Երևանի տարածքում գտնվող արգելոցների, արգելավայրերի հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, այդ տարածքներում որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը։
(64-րդ հոդվածը փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն, 04.03.20 ՀՕ-123-Ն)