Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-17-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸԳլուխ 6 · ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ

Հոդված 101. Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 101. Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը

1. Վարչական շրջանի ղեկավարն իր լիազորություններն իրականացնում է իր աշխատակազմի, ինչպես նաև քաղաքային ենթակայության կազմակերպությունների և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով:

Վարչական շրջանի աշխատակազմի աշխատողները, բացառությամբ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի (տեղակալների), տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, համայնքային ծառայողներ են:

Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է:

2. Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը բաղկացած է վարչական շրջանի ղեկավարի տեղակալից (50000 և ավելի բնակիչ ունեցող վարչական շրջանում վարչական շրջանի ղեկավարը կարող է ունենալ երկու տեղակալ), աշխատակազմի քարտուղարից, բաժինների ղեկավարներից, ինչպես նաև հաստիքացուցակով նախատեսված այլ աշխատողներից:

3. Վարչական շրջանի նոր ղեկավարի նշանակվելուց հետո իր լիազորությունները վայր է (են) դնում վարչական շրջանի ղեկավարի տեղակալը (տեղակալները):

4. Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը, բաժինների ղեկավարները և այլ աշխատողներ իրականացնում են վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությամբ, օրենքով և այլ իրավական ակտերով իրենց վերապահված լիազորությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։