Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի Հ.1467-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 1943-Ա «14» ապրիլի 2026 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի Հ.1467-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

1. Երևանի քաղաքապետի 2026 թվականի մարտի 18-ի «Կարեն Մեհրաբյանին ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս օտարելու, հողամասի գործառնական նշանակությունը փոխելու և հասցե տրամադրելու մասին» հ.1467-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման մեջ «127.27» թիվը փոխարինել «122.27» թվով,

2) որոշման 4-րդ կետում «7 497 222 (յոթ միլիոն չորս հարյուր իննսունյոթ հազար երկու հարյուր քսաներկու)» բառերը փոխարինել «7 202 681(յոթ միլիոն երկու հարյուր երկու հազար վեց հարյուր ութսունմեկ)» բառերով,

3) որոշման 7-րդ կետով սահմանված 15-օրյա ժամկետը սահմանել սույն որոշման ընդունման պահից։

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։