Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 229-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կրթության ազգային կենտրոն» ծրագրի մասին» N 219-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Լեգարա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00854105) 2026 թվականի մարտի 17-ին կնքված՝ N 06-26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բեռնափոխադրման աշխատանքների իրականացում՝ 1,666,666.67 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Տիգ գրուպ օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 04225932) 2026 թվականի փետրվարի 16-ին կնքված՝ N 26-08-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ավտոմեքենայի վառելանյութի մատակարարում՝ 1,666,666.67 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2025 թվականի մարտի 31-ին կնքված՝ N 26637852 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2031 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 20,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2017 թվականի փետրվարի 22-ին կնքված՝ N 7813441 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2031 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2022 թվականի մարտի 9-ին կնքված՝ N 22861353 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2031 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 5,550,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2022 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված՝ N 9098497 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2031 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2017 թվականի մայիսի 22-ին կնքված՝ N 34385 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2031 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2026 թվականի փետրվարի 25-ին կնքված՝ N 28383335 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2031 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2022 թվականի փետրվարի 17-ին կնքված՝ N 20210909/22584558 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2031 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 7,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երևան

22.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։