ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 231-Ա
ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը
1. Բարեգործական որակել՝ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 15,029,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մարզադաշտի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02570903) «Մագնոն Ա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05554853) 2026 թվականի մարտի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մարզադաշտի կառուցման աշխատանքների իրականացում՝ 15,029,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երևան
22.04.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 231-Ա որոշման
«ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Վարչական կենտրոն համար 6 հասցեում գտնվող 12x22 մ մարզադաշտի կառուցում՝ «Ընտանիք և համայնք» Բարեգործական հասարակական կազմակերպություն հաճախող երեխաների
համար:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը Թուֆենկյան Հիմնադրամ ընկերություն, գրանցված ԱՄՆ,
Նյու-Յորք նահանգ, քաղ. Նյու-Յորք, 3-րդ Ավենյու 919
4. Ծրագիրը կատարողը Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ, Հայաստանի Հանրապետություն (քաղ. Երևան, Թումանյան 21/1 մ բն.5), ՀՎՀՀ` 02570903
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, բնագավառը՝ սոցիալական
6. Ծրագրի բյուջեն 15,029,000 դրամ
7. Բարեգործություն ստացողը «Ընտանիք և համայնք» Բարեգործական հասարակական կազմակերպություն հաճախող երեխաներ
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2026 թվականի ապրիլի 23-ից մինչև 2026 թվականի հունիսի 23-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Վարչական կենտրոն համար 6 հասցեում գտնվող «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպություն հաճախող երեխաների համար նախատեսվում է կառուցել 12x22 մ մակերեսով մարզադաշտ: Իրականացվելու է 2026 թվականի ապրիլի 23-ից մինչև 2026 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում՝ 15,029,000 դրամի չափով:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և
նախատեսվող գինը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Վարչական կենտրոն համար 6 հասցեում 12x22 մ մակերեսով մինի ֆուտբոլի մարզադաշտի կառուցում՝ 15,029,000 դրամի չափով:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
22.04.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ