Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-03-11-ից մինչև 2017-04-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 56 · ԽԱՂԵՐ ԵՎ ԳՐԱԶ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

Հոդված 1039. Խաղեր և գրազ կազմակերպելու ու դրանցում մասնակցելու հետ կապված պահանջները

գործել է մինչև 2017-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 1039. Խաղեր և գրազ կազմակերպելու ու դրանցում մասնակցելու հետ կապված պահանջները

Քաղաքացիների և իրավաբանական անձանց պահանջները` կապված ռիսկի վրա հիմնված խաղեր և գրազ (մոլեխաղեր) կազմակերպելու կամ դրանց մասնակցելու հետ, ենթակա չեն դատական պաշտպանության, բացառությամբ այն անձանց պահանջների, ովքեր խաղերին կամ գրազին մասնակցել են խաբեության, բռնության, սպառնալիքի կամ իրենց ներկայացուցչի` խաղերի կամ գրազի կազմակերպչի հետ չարամիտ համաձայնության ազդեցության ներքո, ինչպես նաև սույն օրենսգրքի 1040 հոդվածի 5-րդ կետում նշված պահանջների: «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով նախատեսված ածանցյալ ֆինանսական գործիքների վրա հիմնված պահանջները չեն համարվում ռիսկի վրա հիմնված խաղեր կամ գրազ (մոլեխաղեր), նույնիսկ եթե դրանք պարունակում են խաղերին և (կամ) գրազին (մոլեխաղերին) բնորոշ կամ համանման պայմաններ:

(1039-րդ հոդվածը լրաց. 27.10.16 ՀՕ-190-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։