Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-01-ից մինչև 2018-01-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 50.1 · (գլուխը լրաց. 11.11.15 ՀՕ-139-Ն)

Հոդված 928.5. Նոտարի դեպոզիտ հաշվի պայմանագիրը

գործել է մինչև 2018-01-06Բացել ARLIS-ում

Հոդված 928.5. Նոտարի դեպոզիտ հաշվի պայմանագիրը

1. Նոտարի դեպոզիտ հաշվի պայմանագիր է համարվում այն պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է ընդունել և հաճախորդի (նոտարի) բացած հաշվին մուտքագրել մուտքագրվող դրամական միջոցները, կատարել հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ նոտարի կարգադրությունները:

2. Նոտարի դեպոզիտ հաշիվը կարող է օգտագործվել միայն օրենքով նախատեսված՝ նոտարի դեպոզիտ մուտքագրման ենթակա դրամական միջոցներով գործառնություններ իրականացնելու համար:

3. Նոտարի դեպոզիտ հաշվում առկա միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել նոտարի պարտավորությունների դիմաց: Ընդ որում, նոտարի դեպոզիտ հաշվում առկա միջոցները սույն օրենսգրքի 928.1 հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի հիմքով կարող են գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել միայն նոտարի դեպոզիտ հաշվում առկա տվյալ ծառայությունից օգտվողին պատկանող միջոցների չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։