Գլուխ 45 · ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄ
Հոդված 875. Առաքողի պարտականությունները երրորդ անձի կողմից կատարելը
Հոդված 875. Առաքողի պարտականությունները երրորդ անձի կողմից կատարելը
1. Եթե տրանսպորտային առաքման պայմանագրից չի բխում, որ առաքողն իր պարտականությունները պետք է կատարի անձամբ, նա իրավունք ունի դրանք կատարելու համար ներգրավել այլ անձանց:
2. Պարտականությունների կատարումը երրորդ անձի վրա դնելու հանգամանքն առաքողին չի ազատում հաճախորդի առջև պայմանագիրը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար պատասխանատվությունից: