Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-03-ից մինչև 2020-04-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ

Հոդված 75. Դուստր տնտեսական ընկերություն

գործել է մինչև 2020-04-04Բացել ARLIS-ում

Հոդված 75. Դուստր տնտեսական ընկերություն

1. Տնտեսական ընկերությունը համարվում է դուստր, եթե այլ (հիմնական) տնտեսական ընկերակցություն կամ ընկերություն, նրա կանոնադրական կապիտալում իր գերակշռող մասնակցության ուժով կամ նրանց միջև կնքված պայմանագրին համապատասխան` հնարավորություն ունի կանխորոշել նման ընկերության որոշումները:

2. Դուստր ընկերությունը պատասխանատվություն չի կրում հիմնական ընկերակցության կամ ընկերության պարտքերի համար:

3. Հիմնական ընկերակցությունը կամ ընկերությունը, որը դուստր ընկերությանը պարտադիր ցուցումներ տալու իրավունք ունի, դուստր ընկերության հետ համապարտ պատասխանատվություն է կրում իր ցուցումների համաձայն կնքված գործարքների կատարման համար: Հիմնական ընկերակցությունը կամ ընկերությունը դուստր ընկերությանը պարտադիր ցուցումներ տալու իրավունք ունեցող է համարվում, եթե այդ իրավունքը նախատեսված է դուստր ընկերության հետ կնքված պայմանագրում:

4. Դուստր ընկերության մասնակիցները (բաժնետերերը) իրավունք ունեն հիմնական ընկերակցությունից կամ ընկերությունից պահանջել հատուցելու նրա մեղքով դուստր ընկերությանը պատճառված վնասները: Վնասները հիմնական ընկերակցության կամ ընկերության մեղքով պատճառված են համարվում, եթե դրանք վրա են հասել դուստր ընկերության կողմից հիմնական ընկերակցության կամ ընկերության պարտադիր ցուցումները կատարելու հետևանքով:

5. Հիմնական ընկերակցության կամ ընկերության մեղքով դուստր ընկերության սնանկության դեպքում հիմնական ընկերակցությունը կամ ընկերությունը սուբսիդիար պատասխանատվություն է կրում նրա պարտքերի համար: Դուստր ընկերության սնանկությունը հիմնական ընկերակցության կամ ընկերության մեղքով առաջացած է համարվում, եթե այն վրա է հասել դուստր ընկերության կողմից հիմնական ընկերակցության կամ ընկերության պարտադիր ցուցումները կատարելու հետևանքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։