Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-12-31-ից մինչև 2021-05-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ

Հոդված 83. Լիակատար ընկերակցության մասնակիցների պատասխանատվությունը նրա պարտավորությունների համար

գործել է մինչև 2021-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 83. Լիակատար ընկերակցության մասնակիցների պատասխանատվությունը նրա պարտավորությունների համար

1. Լիակատար ընկերակցության մասնակիցներն իրենց գույքով համապարտ սուբսիդիար պատասխանատվություն են կրում ընկերակցության պարտավորությունների համար:

2. Լիակատար ընկերակցության ոչ հիմնադիր մասնակիցը մյուս մասնակիցների հետ հավասար պատասխանատվություն է կրում մինչև ընկերակցության մեջ իր մտնելը ծագած պարտավորությունների համար:

Ընկերակցությունից դուրս եկած մասնակիցը մինչև իր դուրս գալու պահը ծագած ընկերակցության պարտավորությունների համար մնացած մասնակիցների հետ հավասար պատասխանատվություն է կրում ընկերակցությունից իր դուրս գալու տարվա հաշվետվության հաստատման օրվանից սկսած երկու տարվա ընթացքում:

3. Սույն հոդվածում նախատեսված պատասխանատվությունը սահմանափակելու կամ վերացնելու մասին` ընկերակցության մասնակիցների համաձայնությունն առոչինչ է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։