Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-05-31-ից մինչև 2021-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ

Հոդված 93. Վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատուի պարտականությունը և իրավունքները

գործել է մինչև 2021-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 93. Վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատուի պարտականությունը և իրավունքները

1. Վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատուն պարտավոր է ավանդ ներդնել բաժնեհավաք կապիտալում: Ավանդի ներդրումը հավաստվում է ընկերակցության կողմից ավանդատուին տրվող` մասնակցության մասին վկայականով:

2. Վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատուն իրավունք ունի`

1) ստանալ ընկերակցության շահույթի մասը, որը կանոնադրությամբ նախատեսված կարգով հասնում է բաժնեհավաք կապիտալում ունեցած նրա բաժնեմասին.

2) ծանոթանալ ընկերակցության տարեկան հաշվետվություններին և հաշվեկշիռներին.

3) ֆինանսական տարվա ավարտից հետո դուրս գալ ընկերակցությունից և կանոնադրությամբ նախատեսված կարգով ստանալ իր ավանդը, եթե այլ բան սահմանված չէ վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնադրությամբ.

4) բաժնեհավաք կապիտալում ունեցած իր բաժնեմասը կամ դրա մասը հանձնել այլ ավանդատուի կամ երրորդ անձի:

Ավանդատուները երրորդ անձանց նկատմամբ օգտվում են բաժնեմասը (դրա մասը) գնելու նախապատվության իրավունքից` սույն օրենսգրքի 101 հոդվածի 3-րդ կետով նախատեսված պայմաններով և կարգով: Ավանդատուի կողմից ամբողջ բաժնեմասն այլ անձի հանձնելը դադարեցնում է նրա մասնակցությունն ընկերակցությանը:

Վստահության վրա հիմնված ընկերակցության կանոնադրությամբ կարող են նախատեսվել ավանդատուի այլ իրավունքներ:

(93-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-253-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։