Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-01-ից մինչև 2021-07-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 37 · ԿԱՊԱԼ

Հոդված 730. Առաջարկվող աշխատանքի մասին պատվիրատուին տեղեկատվություն տրամադրելը

գործել է մինչև 2021-07-10Բացել ARLIS-ում

Հոդված 730. Առաջարկվող աշխատանքի մասին պատվիրատուին տեղեկատվություն տրամադրելը

1. Կապալառուն, մինչև կենցաղային կապալի պայմանագիր կնքելը, պարտավոր է պատվիրատուին անհրաժեշտ և հավաստի տեղեկատվություն տրամադրել առաջարկվող աշխատանքի, դրա տեսակների ու առանձնահատկությունների, գնի և վճարման ձևի մասին, ինչպես նաև պատվիրատուի ցանկությամբ նրան հաղորդել պայմանագրին ու համապատասխան աշխատանքին վերաբերող այլ տեղեկություններ: Եթե ըստ աշխատանքի բնույթի դա նշանակություն ունի, ապա կապալառուն պետք է նշի աշխատանքը կատարող կոնկրետ անձին:

2. Պատվիրատուն իրավունք ունի առանց կատարված աշխատանքը վարձատրելու, ինչպես նաև վնասները հատուցելու, պահանջել լուծելու կնքված կենցաղային կապալի պայմանագիրը, եթե կապալառուից ստացած ոչ լրիվ կամ ոչ հավաստի տեղեկատվության հետևանքով կնքել է այնպիսի աշխատանքի կատարման պայմանագիր, որը չունի պատվիրատուի նկատի ունեցած հատկությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։