Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ
Հոդված 92. Վստահության վրա հիմնված ընկերակցությունը կառավարելը և նրա գործերը վարելը
Հոդված 92. Վստահության վրա հիմնված ընկերակցությունը կառավարելը և նրա գործերը վարելը
1. Վստահության վրա հիմնված ընկերակցությունը կառավարում են լիակատար ընկերները: Նման ընկերակցությունը կառավարելու և գործերը վարելու կարգը սահմանում են լիակատար ընկերները սույն օրենսգրքի` լիակատար ընկերակցության մասին կանոններով:
2. Ավանդատուներն իրավունք չունեն մասնակցել վստահության վրա հիմնված ընկերակցության կառավարմանը և գործերի վարմանը, առանց լիազորագրի հանդես գալ նրա անունից: Նրանք իրավունք չունեն վիճարկել ընկերակցության կառավարման և գործերի վարման հետ կապված լիակատար ընկերների գործողությունները: