Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-01-06-ից մինչև 2022-02-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 35 · ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Հոդված 684.4. Լիզինգի առարկայի պահպանությունը և բարելավումները

գործել է մինչև 2022-02-09Բացել ARLIS-ում

Հոդված 684.4. Լիզինգի առարկայի պահպանությունը և բարելավումները

1. Լիզինգի պայմանագիրն օրենքով կամ պայմանագրով սահմանված դեպքերում դադարելու կամ լուծվելու դեպքում լիզինգառուն պարտավոր է լիզինգատուին վերադարձնել գույքը լիզինգառուի կողմից ստացված վիճակում` բնականոն մաշվածության հաշվառմամբ:

2. Լիզինգառուն պարտավոր է իր հաշվին իրականացնել լիզինգի առարկայի տեխնիկական սպասարկումը և ապահովել դրա պահպանությունը, ինչպես նաև կատարել լիզինգի առարկայի հիմնական և ընթացիկ վերանորոգումը, եթե այլ բան նախատեսված չէ լիզինգի պայմանագրով:

3. Լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հիմնական վերանորոգումը կատարում է լիզինգատուն, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

4. Լիզինգի առարկայի բարելավումների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 626-րդ հոդվածի պահանջները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։