Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-04-06-ից մինչև 2025-05-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 35 · ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Հոդված 623. Պայմանագրի վաղաժամկետ լուծումը վարձակալի պահանջով

գործել է մինչև 2025-05-08Բացել ARLIS-ում

Հոդված 623. Պայմանագրի վաղաժամկետ լուծումը վարձակալի պահանջով

Վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով, դատարանով կարող է վաղաժամկետ լուծվել, եթե`

1) վարձատուն վարձակալի օգտագործմանը չի տրամադրել գույքը կամ խոչընդոտներ է ստեղծել գույքը պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանը համապատասխան օգտագործելու համար.

2) վարձակալին հանձնված գույքն ունի դրա օգտագործմանը խոչընդոտող թերություններ, որոնց մասին վարձատուն չի նշել պայմանագիրը կնքելիս, որոնք նախապես հայտնի չեն եղել վարձակալին, և վերջինս չպետք է հայտնաբերեր պայմանագիրը կնքելիս, գույքը զննելիս կամ դրա սարքինությունն ստուգելիս.

3) վարձատուն վարձակալության պայմանագրով սահմանված ժամկետներում, իսկ պայմանագրում դրանց բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետում, չի կատարել գույքի հիմնական վերանորոգման իր պարտականությունը.

4) հանգամանքների բերումով, որոնց համար վարձակալը պատասխանատու չէ, գույքը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի:

Սույն օրենսգրքի 466 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` վարձակալության պայմանագրով կարող են սահմանվել պայմանագիրը վարձակալի պահանջով վաղաժամկետ լուծելու այլ հիմքեր:

&#9878Հոդված 624. Նոր ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելը

1. Նոր ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելիս դրա պայմանները կողմերի համաձայնությամբ կարող են փոփոխվել:

2. Եթե պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը, վարձատուի առարկությունների բացակայությամբ, շարունակում է օգտվել գույքից, պայմանագիրը ճանաչվում է վերսկսված` նույն պայմաններով անորոշ ժամկետով (հոդված 612):

&#9878Հոդված 625. Վարձակալած գույքը վարձատուին վերադարձնելը

1. Վարձակալության պայմանագիրը դադարելու դեպքում վարձակալը պարտավոր է վարձատուին վերադարձնել գույքն իր կողմից ստացված վիճակում` բնականոն մաշվածության հաշվառմամբ կամ պայմանագրով նախատեսված վիճակում:

2. Եթե վարձակալը չի վերադարձրել վարձակալած գույքը կամ այն վերադարձրել է ժամկետի խախտմամբ, վարձատուն իրավունք ունի վարձավճար պահանջել կետանցի ամբողջ ժամկետի համար: Եթե նման վճարը լիովին չի մարում վարձատուին պատճառված վնասները, նա կարող է պահանջել հատուցելու դրանց մնացած մասը:

3. Եթե վարձակալած գույքը ժամանակին չվերադարձնելու համար պայմանագրով նախատեսված է տուժանք, վնասները կարող են գանձվել տուժանքից զատ ամբողջ արժեքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։