Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-05-08-ից մինչև 2025-06-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Հոդված 32. Քաղաքացու գործունակությունը սահմանափակելը

գործել է մինչև 2025-06-12Բացել ARLIS-ում

Հոդված 32. Քաղաքացու գործունակությունը սահմանափակելը

1. Ոգելից խմիչքների կամ թմրամիջոցների չարաշահման, ինչպես նաև մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը կարող է դատարանով սահմանափակվել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Նրա նկատմամբ սահմանվում է հոգաբարձություն:

Նա իրավունք ունի ինքնուրույն կնքել միայն մանր կենցաղային գործարքներ:

Նա կարող է կնքել այլ գործարքներ, ինչպես նաև ստանալ աշխատավարձ, կենսաթոշակ և այլ եկամուտներ ու տնօրինել դրանք միայն հոգաբարձուի համաձայնությամբ: Նման քաղաքացին ինքնուրույն գույքային պատասխանատվություն է կրում իր կնքած գործարքների և պատճառած վնասի համար:

2. Եթե վերացել են այն հիմքերը, որոնց ուժով սահմանափակվել է քաղաքացու գործունակությունը, դատարանը վերացնում է նրա գործունակության սահմանափակումը: Դատարանի վճռի հիման վրա վերացվում է քաղաքացու նկատմամբ սահմանված հոգաբարձությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։