Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-08-ից մինչև 2025-11-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 62 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1103. Հեղինակության իրավունք

գործել է մինչև 2025-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 1103. Հեղինակության իրավունք

1. Մտավոր գործունեության արդյունքի հեղինակի իրավունքը (հեղինակության իրավունքը) անձնական ոչ գույքային իրավունք է և կարող է պատկանել միայն այն անձին, ում ստեղծագործական աշխատանքով ստեղծվել է մտավոր գործունեության արդյունքը:

2. Հեղինակության իրավունքն անօտարելի ու անփոխանցելի է և գործում է անժամկետ:

3. Եթե արդյունքն ստեղծվել է երկու կամ ավելի անձանց համատեղ ստեղծագործական աշխատանքով, նրանք համարվում են համահեղինակներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։